Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
![ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com](up/article/big/file_61470_955258.jpg)
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է։
Հոդերի ՄՌՏ իրականացման համար կիրառվում են ռադիոալիքներ և ուժեղ մագնիսային դաշտ, որոնք թույլ են տալիս ստանալ ներքին օրգանների և հյուսվածքների հստակ պատկերներ։
Քանի որ ՄՌՏ-ի օգնությամբ հնարավոր է ստանալ ոսկրերի շուրջ տեղակայված փափուկ հյուսվածքների հստակ պատկեր, ուստի այն հաճախ է կիրառվում խոշոր հոդերի (ծնկային, ուսային և այլն), ողնաշարի և միջողային սկավառակների հետազոտման նպատակով։ ՄՌՏ-ն լայնորեն կիրառվում է սպորտային և պրոֆեսիոնալ վնասվածքների, հոդերի դեգեներատիվ հիվանդությունների, օրինակ` քրոնիկ արթրիտների, վնասված հոդային մակերեսների, միջողային սկավառակների ճողվածքների ախտորոշման համար։
Ջլերի, կապանների և մկանների նույնիսկ ոչ մեծ պատռվածքները, ինչպես նաև սովորական ռենտգեն հետազոտությամբ ոչ տեսանելի կոտրվածքները նույնպես հնարավոր է ախտորոշվել ՄՌՏ-ի օգնությամբ։
Հոդերի և հենաշարժիչ համակարգի ՄՌՏ իրականացման ցուցումները.
- հոդերի սպորտային և ոչ սպորտային վնասվածքներ, դեգեներատիվ հիվանդություններ,
- քրոնիկ արթիրտներ,
- միջողային սկավառակների ճողվածքներ,
- հոդում կամ նրա շուրջ գտնվող փափուկ հյուսվածքներում` ցավային համախտանիշի առկայություն,
- հոդի այտուց ։
Օստեոարթրիտը, որպես հոդում հաճախ հանդիպող ախտաբանական գործընթաց, կարող է առաջանալ ցանկացած հոդում՝ արտաքին տարբեր ազդակների (օրինակ, վնասվածքների) և հոդերի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածության հետևանքով, որը կարող է բերել հոդային աճառի կամ ոսկրային հյուսվածքի վնասման։ Սովորական ծանրաբեռնվածության ժամանակ նույնպես կարող է օստեոարթրիտ զարգանալ, եթե աճառի, ոսկրերի, սինովիալ թաղանթի կամ հոդային կապանների և մկանների ախտաբանական փոփոխությունները պայմանավորված են որևէ առաջնային գործընթացով։
Ամենահաճախ ՄՌՏ հետազոտվող հոդը ծնկան հոդն է։
Միշտ կարելի է հայտնաբերել կամ բացառել ծնկան ներքին կառուցվածքների (հոդային աճառի, մենիսկի, կապանների) վնասումը։ ՄՌՏ-ն մասնագետին թույլ է տալիս ավելի կշռադատորեն որոշել, օրինակ, արթրոսկոպիկ վիրահատության իրականացման անհրաժեշտությունը։
Հոդերի բորբոքային, ուռուցքային ախտահարումների ախտորոշումը պետք է իրականացվի բացառապես ՄՌՏ մեթոդով։
Կոնքազդրային հոդի ՄՌՏ իրականացման ցուցումներն են՝
- օստեոարթրիտ և նրա պատճառների հայտնաբերում,
- ազդրոսկրի գլխիկի ավասկուլյար նեկրոզ,
- օստեոմիելիտ,
- սեպտիկ արթրիտ,
- սթրեսային կոտրվածք:
Սրունք-թաթային հոդի ՄՌՏ հետազոտության ցուցումներն են՝
- կոտրվածքի կասկած, որը ռենտգենագրաֆիայով չի ախտորոշվել,
- ոսկրերի վնասման կասկած,
- ջլերի և կապանների պատռվածքի կասկած:
Հոդերի ՄՌՏ-ն ախտորոշիչ արդյունավետ մեթոդ է, որը համեմատելի չէ այլ կլինիկական ախտորոշիչ թեստերի հետ։ Հետազոտությունն անվտանգ է (ճառագայթային ծանրաբեռնվածության բացակայություն), ռենտգեն ճառագայթում չի կիրառվում՝ ի տարբերություն ՀՏ և ռենտգեն ախտորոշման։ ՄՌՏ բարձր թույլատրելիությունը հնարավորություն է տալիս տեսնել մինչև մի քանի մմ չափեր ունեցող օբյեկտները և ստանալ ցանկացած պրոյեկցիայի պատկեր, տեսանելի դարձնել ցանկացած հյուսվածք նորմայում և ախտաբանության պայմաններում։
Ինչո՞ւ արժե անցնել հոդերի ՄՌՏ «Նաիրի» բժշկական կենտրոնում
- Դուք ստանում եք նկարների որակյալ վերծանում ՄՌՏ ախտորոշման առաջատար մասնագետների կողմից,
- ՄՌՏ-ից հետո՝ առանց ժամանակ կորցնելու, Դուք կարող եք խորհրդատվություն ստանալ փորձառու ռևմատոլոգներից, վնասվածքաբաններից՝ բուժման մանրակրկիտ ցուցումներով և բուժվել բարձրորակ բժիշկների հսկողությամբ,
- կլինիկայում ներկայացված է հոդերի ու կապանների հիվանդությունների և վնասվածքների ախտորոշման ու բուժման համար անհրաժեշտ միջոցառումների ամբողջ համալիրը։ Իրականացվում են ֆիզիոթերապիա, ներհոդային պունկցիաներ և դեղորայքի ներարկումներ և այլ բուժական միջամտություններ։
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63894_8880943.jpg)
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
![](images/calendar.png)
![Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63226_519574.jpg)
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
![](images/calendar.png)
![Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62219_1059259.jpg)
Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...
![](images/calendar.png)
![Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com](up/article/small/file_61885_1879932.png)
Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...
![](images/calendar.png)
![Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com](up/article/small/file_61812_3594110.png)
Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...
![](images/calendar.png)
![Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61813_3336052.jpg)
Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...
![](images/calendar.png)
![Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61816_3199425.jpg)
Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...
![](images/calendar.png)
![ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com](up/article/small/file_61490_828677.jpg)
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
![](images/calendar.png)
![Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com](up/article/small/file_61471_6945173.png)
Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...
![](images/calendar.png)
![Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61244_7055502.jpg)
Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...
![](images/calendar.png)
![Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com](up/article/small/file_61170_290786.jpg)
Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...
![](images/calendar.png)
![Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61086_9838587.jpg)
Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:
Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...
![](images/calendar.png)
![Ջրային ձգումներ՝ միջողային աճառների ճողվածքների դեպքում. nairimed.com Ջրային ձգումներ՝ միջողային աճառների ճողվածքների դեպքում. nairimed.com](up/article/small/file_61005_1408354.jpg)
Միջողային աճառների ճողվածքների ոչ մեծ չափերի դեպքում այլ մեթոդներից առավել արդյունավետ է ստորջրյա ձգումն այն առումով, որ տաք ջուրը նպաստում է մկանային լարվածության նվազմանը, իսկ համակարգչային հսկողության...
![](images/calendar.png)
![Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_60665_4734428.jpg)
Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:
Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն